ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արևմտյան երեսպաշտությո՞ւն

Արևմտյան երեսպաշտությո՞ւն
09.10.2013 | 17:09

Մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանն անդամակցելուն, Հայաստանում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանները ողջունում էին Հայաստանի ղեկավարության քայլերը և համոզված էին, որ ՀՀ-ն նախաստորագրելու է ԵՄ ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը:

Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ-ի համաձայնությունից շաբաթներ անց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցումը և ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրի ստորագրումը բացառում են միմյանց: Նա նշել է նաև, որ Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանը մաքսային հարցերով չի կարող ինքնուրույն պայմանավորվել այլ երկրների հետ: Այնուամենայնիվ՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ պետք է շարունակել երկխոսությունը:

«Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը: Մենք հայտնել ենք մեր ցանկությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերով: Եվ, բնականաբար, մենք չենք կարող չողջունել Հայաստանի տրամադրվածությունը և կամքը՝ շարունակելու գոյություն ունեցող գործընկերությունը ԵՄ հետ»,- սրանք էլ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի խոսքերն են:

Այս դեպքում հարկ է միայն ասել՝ no comment:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ