Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ցեղասպանության» խնդրում Թուրքիան պայքարում է ոչ այնքան Հայաստանի, որքան հայկական սփյուռքի դեմ»

«Ցեղասպանության» խնդրում Թուրքիան պայքարում է ոչ այնքան Հայաստանի, որքան հայկական սփյուռքի դեմ»
27.11.2013 | 16:01

«Որքան Ադրբեջանը փորձում է Թուրքիային ներգրավել Ղարաբաղյան հարցում որպես ակտիվ բանակցային կողմ, այդուհանդերձ, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ` Թուրքիան մինչև վերջ կաջակցի՞ իրեն այդ հարցում, թե՞ ոչ: Սակայն այն փաստը, որ ադրբեջանական կողմը բանակցություններում իրեն միայնակ է զգում` խոստովանում են ադրբեջանական քաղաքական շրջանակներում բազմաթիվ պաշտոնյաներ»,-այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդիրներին, կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Հարցին, թե ինչով են պայմանավորված թուրքական կողմի այն հայտարարությունները, որ հեռու չէ այն ժամանակը, երբ կբացվի հայ-թուրքական սահմանը և կկարգավորվեն երկու երկրների հարաբերությունները, պարոն Խուդավերդյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մշտապես նման հայտարարություններ է տարածում: Դա առաջին հերթին պայմանավորված է սոցիալական վատ վիճակով, որի համաձայն հայ ժողովրդին փորձում են պարտադրել սեփական դիրքորոշումը: Այսինքն` թուրքական դիվանագիտությունն ուզում է հասնել նրան, որ, փակելով հայ-թուրաքական սահմանը, կարողանա հնարավորինս ներազդել ՀՀ սոցիալական իրավիճակի վրա` հասնելով իրենց որոշման իրագործելիությանը: Նման հայտարարություններով Թուրքիան փորձում է Ադրբեջանին մտահոգել, որ եթե թուրք-ադրբեջանական հարաբերություններում որևէ բան չգոհացնի թուքական կողմին, այդ դեպքում Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը»:
Իսկ թե 2015թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիան, այնուամենայնիվ, կբացի՞ հայ-թուրքական սահմանը, փորձագետն այսպիսի պատասխան տվեց. «Այսօր թուրքական ղեկավարությունը մտածում է, որ խնդիրը ոչ թե Հայաստանի մեջ է , այլ հայկական սփյուռքի, այսինքն` Ցեղասպանության հարցի խնդրում Թուրքիան պայքարում է ոչ այնքան Հայաստանի, որքան հայկական սփյուռքի դեմ, որովհետև հայկական սփյուռքը շատ ավելի հզոր է իր կարողություններով, քան Հայաստանը: Զարգացնելով տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, ըստ իս, հնարավոր չէ սփյուռքին ստիպել այդ պայքարում ինչ-որ զիջումների գնալ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ