Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

Ռիգան` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք
17.01.2014 | 14:13

Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը 2014-ին ստանձնել է Ռիգան: Տարվա ընթացքում նախատեսվում են բազմապիսի մշակութային, ժամանցային միջոցառումներ: Նախագծի մեկնարկը կլինի այսօր:

Հիշեցնենք, որ 2013-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգան ճանաչվել էր Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք: Այդ վարկանիշային ցուցակը կազմել էր ամերիկյան «USA Today» պարբերականը:
«2014 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը սկսում է արժանանալ այն ուշադրությանը, որին արժանի է»,- այդպես էր ներկայացրել թերթը Ռիգան՝ այն անվանելով «Բալթյան երկրների մարգարիտ»:
Մշակութային մայրաքաղաքի տիտղոսին են արժանանում եվրոպական երկու երկիր. մեկը՝ «հին» Եվրոպայից, մյուսը` եվրամիության նորեկ երկրներից:
Այս տարվա մշակութային մայրաքաղաքներն են Ռիգան ու Շվեդիայի ՈՒմեո քաղաքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ