Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սառը թեյը վնասակար է առողջությանը

Սառը թեյը վնասակար է առողջությանը
25.01.2014 | 16:47

Այսպիսի եզրակացության են հանգել Չիկագոյի համալսարանի բժշկական կենտրոնի գիտաշխատողները: Գիտնականների համոզմամբ, սառը թեյի օգտագործումը նպաստում է երիկամներում ավազի և քարերի առաջացմանը: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ սառը թեյը, հատկապես սառնարանում սառեցված թեյը, իր մեջ պարունակում է տարբեր աղեր և թրթնջուկային թթուներ: Սրան առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն տղամարդիկ, որովհետև, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ուժեղ սեռի ներկայացուցիչների երիկամները չորս անգամ ավելի շատ են հակված քարեր կուտակելուն: Բացի այդ, ռիսկային խմբում են նաև այն կանայք, որոնց մոտ ցածր է հորմոնների էստրոգենը, ովքեր հեռացրել են ձվարանները կամ էլ 40-ից բարձր տարիք ունեցող այն կանայք, որոնց հորմոնները ենթակա են փոփոխությունների: Փորձագետները խորհուրդ են տալիս սառը թեյը փոխարինել մաքուր խմելու ջրով կամ էլ նույն ջուրը` կիտրոնի խառնուրդով ու այլ հյութերով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ