Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»

«Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»
27.01.2014 | 18:19

Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մատը խառն է», որ իր բանտային տարիների ընթացքում բռնություն չի կիրառվել իր անձի նկատմամբ: «Պուտինն է արգելել ինձ սպանել»,-այդ մասին նախկին բանտարկյալն ասել է շվեյցարական թերթերից մեկին` Le Matin Dimanche-ին տված հարցազրույցում` միևնույն ժամանակ հավելելով, որ դա միայն ենթադրություն է. «Վեց ամիս հետո ես հասկացա, որ ինձ ձեռք տալը խստիվ արգելվում է»,- հավելել է Խոդորկովսկին` նշելով, որ երբեք հույս չի ունեցել, որ կարող է օրերից մի օր ազատ արձակվել: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահից ներում ստանալու շնորհը, որն իրեն առաջարկեց նախկին ԱԳ նախարար Դիտրիխ Գենշերը, դարձյալ պատահական չէր. «Ես գիռեի, որ նախարարի այդ առաջարկը գալիս է նախագահից»,-ասել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ