ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆլամենկոն լռեց

Ֆլամենկոն լռեց
27.02.2014 | 13:20

Մեքսիկայում սրտի կաթվածից մահացել է հանճարեղ կիթառահար Պակո դե Լուսիան: Նա ֆլամենկոյի ամենահայտնի կատարողն է, որ համագործակցել է դասական, ռոք և ջազ կիթառահարների հետ:
Պակո դե Լուսիան (Ֆրանցիսկո Սանչես Գոմես) ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 21-ին: Կիթառ սկսել է նվագել 5 տարեկանից: Պակո դե Լուսիան մահացել է Մեքսիկայի հարավ-արևելքում գտնվող Կանկուն ավանում` օվկիանոսի ափին երեխաների հետ խաղալիս:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ