«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գալը կղեկավարի նոր մրցաշրջանից

Գալը կղեկավարի նոր մրցաշրջանից
26.04.2014 | 19:42

Անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունն ու Հոլանդիայի ազգային ընտրանու գլխավոր Լուի վան Գալը կարծես թե համաձայնությանն են եկել, ու թիմն արդեն նոր մրցաշրջանից կսկսի հանդես գալ հոլանդացի մասնագետի ղեկավարությամբ: Գերգաղտնիության պայմաններում անցկացված երկշաբաթյա քննարկումների արդյունքում կողմերը կարողացել են համաձայնության գալ խնդրո ֆինանսական բաղադրիչի առնչությամբ, ինչը սակայն չի հրապարակվում: Իսկ այն, թե ինչո՞ւ է Գալը թիմը ղեկավարելու նոր մրցաշրջանից, ավելի քան պարզ է՝ «Յունայթեդը» վերջնականապես է ձախողել ընթացիկը, Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու անգամ նվազագույն հույս չունի: Ի դեպ՝ առաջին անգամ վերջին համարյա քսան տարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ