Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իսպանիան որոնում է Սերվանտեսի մասունքները

Իսպանիան որոնում է Սերվանտեսի մասունքները
27.04.2014 | 22:26

Իսպանացի գիտնականները հետազոտում են Մադրիդի այն վանքը, որտեղ, հնարավոր է, թաղվել է Միգել դը Սերվանտեսը: Հետազոտության ծախսերը 100 հազար եվրո են գնահատվում: Մասունքների որոնումների և ճանաչման համար գիտնականները մի քանի ամիս կաշխատեն: Գրողի մասունքների գտնվելու հստակ վայրը հայտնի չէ, վերջին մի քանի հարյուր տարում վանքի շենքը բազմիցս վերակառուցել է

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ