ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կենտրոնում անցկացվեց Տ. Պետրոսյանի 85-ամյակին նվիրված տարեցների շախմատի մրցաշար

Կենտրոնում անցկացվեց Տ. Պետրոսյանի 85-ամյակին նվիրված տարեցների շախմատի մրցաշար
19.06.2014 | 12:22

Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Օղակաձև զբոսայգում հունիսի 15- 18-ը կազմակերպվել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար:
Այն թեև կոչվում էր տարեցների, սակայն մասնակցում էին 28-84 տարեկան շախմատի սիրողական և պրոֆեսիոնալ խաղացողներ։ Երեք օր շարունակ զբոսայգում շախմատային եռուզեռ էր, որոնց հետևում էր վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Խաչիկ Խաչատրյանը և Վաչիկ Ռուշանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Ռուբիկ Ստեփանյանը, ոգևորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
«Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ, որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ, ու կկայանա քաղաքային փուլ»,- շնորհավորելով ներկաներին և հաղթողներին՝ ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ