Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք սպանվել են։ TRT Haber կայքը տեղեկացրել է, որ նռնակը չի պայթել, ոստիկանությունը կրակ է բացել, և փոխհրաձգություն է սկսվել։
Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով Ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ռմբակոծությունը:
Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են թուրք-սիրիական սահմանին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի խոցած ռուսական Սու-24 ինքնաթիռի «օդաչուին սպանողին»՝ տեղեկացնում է թուրքական «Haber7» լրատվական կայքը։
50 բեռնատար ալյուրով և առաջին անհրաժեշտության առարկաներով ամեն ամիս ուղարկվում է Սիրիա Թուրքիայի Ռեյնհանլի փախստականների ճամբարից՝ գրում են Էրդրյու Միտչելը և Կլեր Շորտը The Times-ում:
Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար՝ հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակներին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագծի քննարկման պայմաններում, որով նախատեսվում էր հաստատել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ բացառելով երրորդ երկրների տարածքից նրա դեմ ուղղված զինված գործողությունները, նորից օրախնդիր է դառնում այն հարցը, թե ինչ են մտադիր ձեռնարկել Դամասկոսի մերձավոր դաշնակիցները։
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի նոր հարցման տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացիները պատրաստ չեն ներել Թուրքիային դավաճանության համար առնվազն մինչև թուրքական իշխանությունների պաշտոնական ներողություն խնդրելը:
Մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում, Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում` «Ջեբհաթ ան-Նուսրան», որի հեռահար նպատակն է պայքարել հենց ԱՄՆ-ի դեմ՝ կարծում են CNN-ի լրագրողները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...