2011-15-ին Ռուսաստանի զենքի արտահանումների 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին՝ վկայում են Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի զեկույցի տվյալները:
Սիրիայում համատեղ ուժերով ցամաքային գործողություն իրականացնելու հարցը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի օրակարգում չէ՝ Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բաղդադը Թեհրանին է հանձնել 68 իրանցի զինծառայողների աճյունները, որ զոհվել են իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988)։
Երբ Ռուսաստանը 2015-ի սեպտեմբերին զորքեր ուղարկեց Սիրիա, ակնհայտ նպատակը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելն էր ընդդեմ հակադիր ուժերի՝ ներառյալ ԴԱԻՇ-ի։
ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերելուց հետո, Եվրամիության 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա և լուրջ վտանգ են ներկայացնում՝ ասել է ԵՄ ոստիկանական մարմնի` Եվրոպոլի, տնօրեն Ռոբ ՈՒեյնռայթը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում:
Սիրիայի հիմնական ընդդիմությանը միավորող Բարձրագույն բանակցությունների կոմիտեն պատրաստ հրադադար կնքել, եթե իշխող ռեժիմը դադարեցնի ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքների շրջափակումը։
Նախագահ Օբամայի և Սիրիայում նրա նախորդ սխալների վերաբերյալ հնչող մեղադրանքները, գուցե, հաճույք են պատճառում ոմանց, գուցե նաև վաստակած են, բայց դա շատ հեռու է քաղաքականությունից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...