Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որբերի արքունական նվագախումբը

Որբերի արքունական նվագախումբը
12.09.2014 | 11:52

1924 թ. Հայլե Սելասիե կայսրը այցելեց Երուսաղեմի հայոց պատրիարքարան ու ցեղասպանությունից փրկված, միաբանությունում ապաստանած 1000 որբերից ընտրեց 40 երաժիշտ երեխայի ու տարավ հետը: Ադիս Աբեբայում կայսրը նրանց տրամադրեց հողատարածք ու կացարաններ: Այդ որբերը Գևորգ Ներսեսի Նալբանդյանի ղեկավարությամբ կազմեցին արքունական նվագախումբ: Իսկ երգահան ու նվագախմբի ղեկավար Գ. Նալբանդյանը հեղինակեց Եթովպիայի պետական օրհներգը, որը գործածության մեջ մնաց մինչև 1992 թվականը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ