Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժիրոյի «մոմավառությունը»

Ժիրոյի «մոմավառությունը»
26.11.2014 | 18:25

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար այլևս միայն սգալու ու պահանջելու օր չպետք է լինի, այլ՝ անկախ պետականության ստեղծման օր. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը՝ ընդգծելով, որ հենց այդ օրը նախախորհրդարանը կմոտենա իր ծրագրի վերջնաժամկետին՝ ժողովրդին հրավիրելով փողոց:
Ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, թե իրար հետ ինչ առնչություն ունեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկեչումն ու Սարգսյանի իշխանության տապալումը: Նախախորհրդարանի «100 տարին՝ առանց ռեժիմի» ծրագիրն աղերս չունի ոչ միայն քաղաքականության, այլ նաև տարրական բանականության հետ:
Ասենք, միան որոշակի բարդույթներ ունեցող գործիչը կարող է համարել, որ Ապրիլի 24-ը կարող է դառնալ անկախ պետականության ստեղծման օր, մանավանդ, որ միայն արդեն իսկ անկախ պետության առակայությունը նրան կարող էր թույլ տալ՝ նման ասուլիս հրավիրել ու ազատորեն տեսակետ հայտնել: Սակայն Սէֆիլյանի ասելիքի բովանդակության վրա երկար կանգ առնել չեմ պատրաստվում. դա հակաքաղաքագիտական մոտեցում կլինի:
Քիչ առաջ, երբ Ժիրոյին էի լսում, ակամայից հիշեցի Հայաստանում հաստատված սփյուռքահայ մեկ այլ գործչի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով 2013-ի նախագահական ընտրություններում իրենից խլված քվեները, չգիտես ինչ տրամաբանությամբ, գնաց փնտրելու Ծիծեռնակաբերդի բարձունքում: Րաֆֆի քաղաքական պիկը, ի վերջո, ավարտվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ աղոթքով:
Գալիք ապրիլի 24-ին գեներալը հաստատ զբաղված է լինելու ավելի կարևոր գործերով ու ենթադրաբար՝ ժիրոյենք ստիպված Ծիծառնակաբերդի բարձունքում ունենալու են շատ ավելի համեստ ուսադիրներ ունեցող ոստիկանական պատասխանատուի ընկերակցությունը…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ