Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անհասկանալի վիճակ

Անհասկանալի վիճակ
28.11.2014 | 13:08

Ես իրապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում:
Երևանում այրվում է յոթ ավտոմեքենա, հետո պարզվում է՝ դրանք պատկանում են նախախորհրդարանի անդամներին: Փաստորեն՝ նախախորհրդարանի անդամներից ոչ ոք ավտոտնակ չունի: Երեկ Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում հարձակման է ենթարկվում նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը: Նրա թիմակիցները տեղի ունեցածը որակում են մահափորձ՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով, որի թիրախը, բնականաբար, իշխանությունն է:
Անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչ է կատարվում:
Իշխանությունն արդեն մեղավոր է, որ երկրում նման բան է կատարվում, որ Երևանի կենտրոնում հարձակվում են մարդու վրա, նրան հարվածում են: Սակայն ես չեմ հասկանում, թե իշխանության ինչին է պետք նախախորհրդարանի անդամներին հետապնդելը: Այս խմբակը՝ իր անհասկանալի վարքագծով, իսկական նվեր է իշխանության համար, նախախորհրդարանի ֆոնին՝ ցանակացած իշխանություն, անգամ ամենավատը՝ ցիվիլ ու ընդունելի է դառնում:
Ավելին, նախախորհրդարանը միշտ հասարակության ուշադրությունը շեղել է գլոբալ խնդիրներից, երբ դա իշխանությանը պետք է եղել: Հիշենք թեկուզ նրանց անարդյունք, բայց աղմկոտ փոքրիկ ակցիաները Փակ շուկայի մոտ, երբ երկու, երեք տասնյակ մարդ ամբողջ հասարակությանը համոզում էին, որ էս երկրի հիմնական «բոբոն» Սամվել Ալեքսանյանն է:
Կատարվածը թող քննեն ու իրավական գնահատական տան համապատսախան մարմինները, ինձ հետաքրքրում է խնդրի քաղաքական, հասարակական, բարոյական կողմը:
Եթե իշխանությունն է կանգնած այս ամենի հետևում, ապա ինչ-որ իմաստուն որոշել է նախախորհրդարան անունով «փուչիկ» մոգոնել՝ հալածված, ճնշված, իրական ընդդիմության նիշում նրանց տեղավորելու համար:
Եթե սա ինքնագովազդ է, ապա գործ ունենք մազոխիստների, աղանդավորական մտածելակերպ ունեցող մարդկանց հետ:
Գուցե կան երրորդ ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել վիճակը երկրում: Սա էլ է վարկած, մանանվանդ՝ մեր տիպի երկրում, իմունային ռեսուրսը կորցրած մեր համակարգում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ