ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստ
30.12.2014 | 14:08

2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում ձևավորվել էր այսպիսի ռյակ. Հենրիխ Մխիթարյան, Ռոման Բերեզովսկի և Ռոբերտ Արզումանյան: Հայաստանի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա հինգերորդ անգամ և չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հավաքելով 215 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ ոսկե գնդակը, 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ պատվոգիրը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռոման Բերեզովսկու մրցանակը՝ Արծաթե գնդակը, 2 800 000 ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ դիպլոմը հանձնեց մեր լեգենդար դարպասապահի եղբորը:
Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից ստացավ Բրոնզե գնդակ մրցանակը, 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ դիպլոմը:
ՀՖՖ նախագահը շնորհավորական ուղերձով դիմեց բոլորին և անդրադարձավ 2014 թվականի ֆուտբոլային տարվան:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ