ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Իսլամական պետության» պաշտոնյան ադրբեջանցի զինյալներին կոչ է արել կռվել երկրի կառավարության դեմ

«Իսլամական պետության» պաշտոնյան ադրբեջանցի զինյալներին կոչ է արել կռվել երկրի կառավարության դեմ
13.01.2015 | 11:52

«Իսլամական պետություն» խմբավորման ներքին գործերի նախարար Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադը հավաքել է Ադրբեջանից եկած ԻՊ զինյալներին, գովաբանել է շեհիդներին ու կոչ է արել զենք վերցնել՝ ընդդեմ երկրի կառավարության. գրում է vesti.az-ը՝ Another Western Dawn News-ի հղումով:
ԻՊ-ը սկսում է պլաններ կազմել նախկին խորհրդային երկրները, մասնավորապես՝ Ադրբեջանն ապակայունացնելու ուղղությամբ, իսկ Ադրբեջանից հարյուրավոր քաղաքացիներ են գալիս Սիրիա՝ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարին մասնակցելու համար: Ելույթում Խուդայար Ահմադը խոսել է Բաքվի նավթահանքերի մասին և հիշեցրել, որ դրանք շատ ցանկալի են եղել հիտլերյան Գերմանիայի համար՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին: «Մենք պետք է ազատագրենք Բաքուն՝ աշխարհի ամենաթանկարժեք իսլամական երկրներից մեկը: Ադրբեջանն ու դրա բնական պաշարները պետք է վերադարձվեն իսլամական աշխարհին»,- ասել է Խուդայարը:

Դիտվել է՝ 4947

Մեկնաբանություններ