Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.01.2015 | 00:10

Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։ Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները և քո մեղքերը կսրբի քեզնից»։ Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞Ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ ՈՒ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։ Նա ասաց. «Գնա՛ և հայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք»։

Եսայի 6. 6-9

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ