«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Այնուամենայնիվ վերանվանվեց

Այնուամենայնիվ վերանվանվեց
30.01.2015 | 12:59

Հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտն այսուհետ կրելու է «Աբու Դաբի Բեռնաբեու» անվանումը: Համաձայն պայմանագրի, մարզադաշտի նոր անվան համար արքայական ակումբը «Abu Dhabi International Petroleum Investment Company»-ից կստանա տարեկան 20 միլիոն եվրո: Սրանից զատ, ընկերությունը գումարներ կհատկացնի նաև մարզադաշտի վերանորոգման համար, որը, համաձայն հաշվարկների, գնահատվում է 500 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ հանրահայտ մարզադաշտն ակումբի այն տարիների նախագահ Սանտյագո Բեռնաբեուի անունով էր կոչվել շնորհիվ արքայական ակումբի նկատմամբ նրա ունեցած բացառիկ ծառայությունների: Այդ նրա օրոք է «Ռեալ» դարձել Եվրոպայի չեմպիոնների գավաթի վեցակի հաղթող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ