Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մետաստազները հասել են բուհեր

Մետաստազները  հասել են բուհեր
13.02.2015 | 00:40

Ըստ շրջանառվող լուրերի, պոլիտեխնիկում այսօր տեղի է ունենում այն, ինչ նախագահական ընտրությունների շեմին փորձ էր արվում անել Բրյուսովի ինստիտուտում. «կոնկուրենտ ֆիրման» կարողացել է իր մետաստազները խրել ոչ միայն հայոց եկեղեցում, սարկավագներին հանելով իշխանության դեմ, այլև բուհերում, որպեսզի այնտեղից կորզի իր ապագա բողոքավոր էլեկտորատն ու հանրահավաքային կրիտիկական մասսան: Ի դեպ, ԲՀԿ-ի խորհրդաժողովին Գագիկ Ծառուկյանի կողքին նստել էր Բրյուսովի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով նաև «կրակոտ» ելույթ ունեցավ: Ինչպես տեղեկացրեց պոլիտեխնիկի մեր աղբյուրը, առաջիկայում Ծառուկյանի կողքին կնստի նաև Հովհաննես Թոքմաջյանը, քանզի այս ողջ թնջուկի պատճառը ոչ միայն պոլիտեխնիկում տեղ գտած բացթողումներն «ընդդիմադիր» լինելով ծածկելն է, այլև քաղաքական հալածյալի մունդիրում հայտնվելը։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ