ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եզրափակչում` էլ կլասիկո

Եզրափակչում` էլ կլասիկո
05.03.2015 | 14:48

Կայացան Իսպանիայի արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները: «Վիլյառեալի» հետ մրցակցությունում հյուրընկալվելիս «Բարսելոնը» կրկնեց հաղթական 3:1 հաշիվը: Արտագնայում «Էսպանյոլի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակն եզրափակիչ դուրս բերեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Այսպիսով` մայիսյան եզրափակչին մարզասերին սպասում է էլ կլասիկո: Նշենք, որ «Բարսելոնն» ու «Աթլետիկը» պատմության մեջ արքայական գավաթն ամենաշատ նվաճած թիմերն են` համապատասխանաբար 26 ու 23 անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ