«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱԺ-ն հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց

ԱԺ-ն հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց
24.03.2015 | 20:49

Հոտնկայս ծափահարություններով ԱԺ պատգամավորները միաձայն ընդունեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Մինչև քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկնեց առաջարկը՝ «Ես կրկին հորդորում եմ խորհրդարանին առաջիկայում անդրադառնալ եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Նրանք պատրաստ են փաստեր ներկայացնելու խորհրդարանին, և, ընդհանրապես, այստեղ դնել նաև կրոնական տարանջատումներ՝ թե ով է քրիստոնյա և ով քրիստոնյա չէ, տեղին չէ։ Ցեղասպանությունը ցեղասպանություն է, անկախ նրանից, թե ում հանդեպ է տեղի ունեցել։ «Բարգավաճ Հայաստան»-ը առաջիկայում նախաձեռնելու է եզդիական համայնքի հետ նման քննարկում, և կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ դրան միանային նաև խորհրդարանական մյուս խմբակցությունները», - ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ