Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հերոսներին պետք է ճանաչել դեմքով

Հերոսներին պետք է ճանաչել դեմքով
27.03.2015 | 01:10

Չնայած ԲՀԿ-ում լուսաբացները հարաբերականորեն խաղաղ են, այնուհանդերձ, Աբոյի` Աբրահամ Մանուկյանի, կուսակցության համակարգման աշխատանքներին մասնակցության «բոթը» կուսակցությունում շատերին դուր չի եկել: Այս օրերին կառավարություն` Հովիկ Աբրահամյանի մոտ կանչված Աբոն օլիմպիական հանդարտությամբ շարունակում է իր աթոռանիստում` «կանյաչնիում», հանդիպումներ ունենալ ԲՀԿ-ականների հետ, «կուրացիաներ» իրականացնել, գումարել-հանել: Եվ չնայած այն հանգամանքին, որ վերջինս համարվում է Հովիկ Աբրահամյանի «քիփը», նա միևնույն ժամանակ ահավոր մոտիկ և խիստ «քիփ» է նաև Վարդան Օսկանյանի հետ և «ջան է ասում ու ջան լսում» նրա հետ: ՈՒ թե սրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ ժամանակին ակտիվ ԲՀԿ-ական Աբոն ՀՀԿ քվոտայով առողջապահության փոխնախարար էր, ապա կարելի է ասել` մեր կողքին ապրել և «ստեղծագործել» է բազմաժանր և բազմապրոֆիլ մեծ «արվեստագետ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ