Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցեղասպանության ականատես երկրաբաններ ու բժիշկներ

Ցեղասպանության ականատես երկրաբաններ ու բժիշկներ
13.04.2015 | 17:01

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում բացվել է «Կորած անցյալի հավերժ վկաներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են ցեղասպանության ականատես հայտնի երկրաբանների, բժիշկների անձնական իրերը, ձեռագիր աշխատություններ, գրքերը, աշխատանքային գործիքները, փաստաթղթերն ու լուսանկարները:

Ցուցադրության առաջին բաժինը նվիրված է անվանի երկրաբան Տիգրան Ջրբաշյանին և Արա Դիլդիլյանին, ով նաև երկրաբանական թանգարանի միներալների նվիրատուն է:
Երկրաբանության թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ լրանում է Տիգրան Ջրբաշյանի 125-ամյակը: Անվանի երկրաբանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում երկրաբանության զարգացման գործում, ուսումնասիրել Հայաստանի մի շարք հանքավայրեր, այդ թվում՝ Ավանի աղի հանքը:

«Օգտագործելով Փարիզում ուսանելու տարիներին իր ստացած փորձը՝ ԵՊՀ-ում հիմնադրել է երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետը, ձեռնամուխ է եղել բյուրեղագիտական-հանքաբանական կաբինետի, լաբորատորիաների ստեղծմանը,- ասաց Գայանե Գրիգորյանը, ընդգծելով, որ անվանի երկրաբանը ներդրում է ունեցել ուսումնական պրակտիկաներ կազմակերպելու գործում, առանց որի երկրաբանական գիտությունը բնավ զարգանալ չէր կարող:
Հավելենք, որ ցուցադրությունը բաց է բոլորի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ