ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեկնարկում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը

Մեկնարկում է Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը
07.05.2015 | 15:55

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին աշխատանքներն է սկսելու Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council):

Ժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Ժողովին մասնակցում են նաև ՀՅԴ Հայաստանի և սփյուռքի երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում հյուրընկալվող այս ժողովի պաշտոնական բացմանը տեղի կունենա վաղը, որի ընթացքում ելույթով հանդես կգան Ը.Ե.Մ.Մ-ի նախագահ Ֆելիպե Խելդերեսը, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, հրավիրյալ բարձրաստիճան հյուրեր:
«Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող երկօրյա ժողովի օրակարգը քննելու է մարդու հիմնարար իրավունքների իրացման գործում երիտասարդության դերի, վերջինիս զբաղվածության, աշխատունակության և այլ հարցեր: Ժողովը հատուկ քննարկման է ենթարկելու արդի աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրները` աշխարհի կայուն զարգացման հեռանկարներում:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ