Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արկադի Ղուկասյանը` հանրապետականի թիկունքում

Արկադի Ղուկասյանը` հանրապետականի թիկունքում
19.05.2015 | 00:51

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախն էլ է ունենալու իր «ՀՀԿ»-ն: Ասել է` Արցախի հանրապետական կուսակցություն է ստեղծվում: Նախաձեռնող խումբը չորս անձից է բաղկացած, որը գլխավորում է Կարեն Օհանջանյանը։ Վերջինս ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատորն է: ՈՒշագրավ է, որ այս խումբը ԱԺ ընտրություններից հետո է քաղաքական հայտ ներկայացրել, երբ վերադասավորումները կարծես թե ավարտված են:
Իրականում այս կուսակցությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս քաղաքական ուժի թիկունքում ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է կանգնած: Վերջինս իր համար քաղաքական հենարան է ստեղծում, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրի: Չունենալով առկա քաղաքական ուժերից ոչ մեկի աջակցման երաշխիքը, Արկադի Ղուկասյանն իր «գլխի ճարը» վաղօրոք լուծում է: Ավելին, հասկացել է, որ արդեն ունի լուրջ մրցակից ի դեմս վարչապետ Արա Հարությունյանի: Նախագահական հավակնություններ ունի նաև ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը: Տեսնելով վերջիններիս քաղաքական հզոր հենարանը, Արկադի Ղուկասյանը փորձում է այդ հարցը «էս գլխից լուծել»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ