Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Անհամբեր սպասում եմ, որ այդ երգը կատարեմ Երևանում, որովհետև հենց Երևանի մասին է»

«Անհամբեր սպասում եմ, որ այդ երգը կատարեմ Երևանում, որովհետև հենց Երևանի մասին է»
01.06.2015 | 17:00

Ամերիկաբնակ երգիչ, երգահան Էլոն Սարաֆյանը հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, «ՈՒլիխանյան» ակումբում կհանդիպի հեղինակային երգարվեստի սիրահարների հետ:

«Իրատեսի» հետ զրույցում նա նշեց, որ առաջիկա համերգի համար ընտրել է 15 երգ. «Ելույթը սկսելու եմ «ՈՒրիշ աշխարհ» երգով: Անհամբեր սպասում եմ, որ այդ երգը կատարեմ Երևանում, որովհետև հենց Երևանի մասին է»:
Էլոն Սարաֆյանը աշխատում է իր չորրորդ սկավառակի վրա: Ամռան վերջին Լոս Անջելեսում կունենա մենահամերգ, կներկայացնի նաև նոր ձայնասկավառակ-ալբոմը: Լոսանջելեսյան համերգին կհաջորդի երևանյան համերգը:
Էլոն Սարաֆյանը վստահեցրեց, որ նոր երգերը ներկայացնելու է նաև հայրենիքում: Նա 30 տարվա ընդմիջումից հետո է եկել Հայաստան, կեսկատակ, կեսլուրջ ասաց, որ այս անգամ բացակայությունը, իհարկե, 30 տարի չի տևի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. - Զրույցը Էլոն Սարաֆյանի հետ՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ