ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են

Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են
22.07.2015 | 14:20

Երեկ ամբողջ օրը ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ առավոտյան հաղորդել է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 160 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60- միլիմետրանոց ականանետներից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետներից՝ 3 արկ, և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից՝ ավելի քան 140 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների»:

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ