«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Մենք պետք է վերադարձնենք խաղը, որը սիրում ենք»

«Մենք պետք է վերադարձնենք խաղը, որը սիրում ենք»
11.09.2015 | 12:07

Հորդանանի արքայազն Ալի բին ալ Հուսեյնը հայտարարություն է տարածել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը վերստին առաջադրելու մասին. «Մենք պետք է վերադարձնենք խաղը, որը սիրում ենք: Պետք է վերադառնանք նրան, ինչը ֆուտբոլը դարձրել է աշխարհի մեծագույն մարզաձևը: Դա հույսն է, արժանապատվությունը, գերազանցությունը և հնարավորությունները»:
Վերհիշենք՝ մայիսյան վերջին ընտրություններում Հուսեյնը ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպ Բլատերի միակ մրցակիցն էր: Հայտնի է, որ Բլատերն այլևս իր թեկնածությունը չի առաջադրի, սակայն 2016-ի փետրվարի 26-ին արքայազնը հզոր մրցակից կունենա ի դեմս ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ