ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը հրթիռակոծել է Իրանին

Ռուսաստանը հրթիռակոծել է Իրանին
09.10.2015 | 09:19

CNN-ը հայտնում է, որ «Իսլամական պետության» վրա արձակված ռուսական «Կալիբր» հրթիռներից առնվազն չորսն իրականում ընկել են Իրանի տարածքում: Ռուսաստանյան ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, թե «Ռուսաստանն ակամա հրթիռակոծել է Իրանը»: Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, թե Կասպից ծովից 26 հրթիռ է արձակել ու 11 թիրախ խոցել Սիրիայում` հատելով Իրանի ու Իրաքի տարածքները:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ