ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սիրիայի ազատ բանակը Մոսկվային բանակցություններ է առաջարկել

Սիրիայի ազատ բանակը Մոսկվային բանակցություններ է առաջարկել
26.10.2015 | 10:16

Սիրիայի ազատ բանակը Մոսկվային առաջարկել է Կահիրեում բանակցել երկրում իրավիճակի կարգավորման շուրջ՝ հաղորդել է Ազատ բանակի, Ազգային փրկության խմբի համակարգող Ֆահդ ալ Մասրին: «Ազատ բանակը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության: Մեզ նոր հանդիպում է պետք, որ կարողանանք ներկայացնել մեր դիրքորոշումը և քննարկենք համատեղ գործողությունները: Թե ինչ օգնություն կարող է Ռուսաստանը ցույց տալ ազատ բանակին, մենք կարող ենք քննարկել բանակցությունների ընթացքում»,- ասել է Ֆահդ ալ Մասրին: Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է բանակցությունների ուղարկել բարձրաստիճան ներկայացուցիչների: Ֆահդ ալ Մասրին կողմ է Սիրիայի տարածքում Ռուսաստանի օդային հարվածների դադարեցմանը. «Եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծությունները, դա շատ կթուլացնի Սիրիայի ազատ բանակին և ուժ կտա ահաբեկիչներին ու իսլամիստներին: Ռուսաստանի, Սիրիայի ազատ բանակի և Սիրիայի ամբողջ ժողովրդի շահերից է բխում բարձր մակարդակով հանդիպումը»՝ եզրափակել է Ֆահդ ալ Մասրին: Հոկտեմբերի 24-ին Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը՝ Ֆարես Բայուշը, հայտարարել էր, որ ընդդիմությունը Ռուսաստանի օգնության կարիքը չունի, որ ռուսական ինքնաթիռները պետք է դադադրեցնեն ազատ բանակի դիրքերը ռմբակոծելը:

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ