Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նվաճեցին փոխչեմպիոնությունը

Նվաճեցին փոխչեմպիոնությունը
24.11.2015 | 12:18

Իսլանդիայում ավարտվեցին տղամարդկանց ու կանանց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները: Վրացիների ընտրանու նկատմամբ վերջին տուրում մեր տղաների վստահ հաղթանակը (3:1) հնարավորություն է տվել հավաքելու 13 միավոր ու, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, դառնալու փոխչեմպիոն: Ոսկե մեդալների է արժանացել Ռուսաստանի ընտրանին, որը վերջին անգամ նման հաղթանակ մեկ էլ ունեցել էր ութ տարի առաջ: Մերոնց հաղթանակում ծանրակշիռ է եղել Հրանտ Մելքումյանի ներդրումը: Նա խաղացել է բոլոր ինը պարտիաներում, հավաքել 6,5 միավոր:
Տղամարդկանց օրինակով չեմպիոն է դարձել նաև Ռուսաստանի կանանց ընտրանին: Ցավոք, այստեղ մենք ուրախանալու բան չունենք: Մեր պատվիրակները տասը միավորով հանգրվանել են մրցաշարային աղյուսակի տասնմեկերորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ