Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ես չգիտեմ այնպիսի ֆիլմ, որ բոլորի համար չէ»

«Ես չգիտեմ այնպիսի ֆիլմ, որ բոլորի համար չէ»
26.11.2015 | 17:47

«Հայոց պատմություն» ֆիլմաշարի հերթական սերիան պատկերում է հայ մտավորականների սպանդը 1915 թվականին: Փաստավավերագրական ֆիլմը վերնագրված է «24 ապրիլի»: Տևողությունը 25 րոպե է:
«Հայ մտավորականության ճակատագիրը ապրիլին Ստամբուլում արդեն ողբերգություն է: Բայց ի սկզբանե որոշել էինք բացառել լաց ու կոծը»,- ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ ԳԵՈՐԳԻ ԿԵՎՈՐԿՈՎԸ: Սցենարիստ ու խորհրդատու ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ հավելեց, որ հավատարիմ մնալով «Հայոց պատմություն» կինոշարի ավանդույթին՝ այս ֆիլմը նույնպես ավարտել են հաղթական երանգով: «Որովհետև դա այդպես էլ եղել է»,- ընդգծեց սցենարիստը, ասաց նաև, որ ֆիլմի տևողությունը շատ կարճ է, ընդամենը ներկայացրել են իրավիճակն ու արվեստագետի գնահատականը դրա նկատմամբ:
«Հնարավո՞ր է՝ ֆիլմը թարգմանվի և ներկայացվի դրսում, այդ թվում՝ Թուրքիայում» հարցին ի պատասխան ասաց. «Ես չգիտեմ այնպիսի ֆիլմ, որ բոլորի համար չէ»:
«24 ապրիլի» ֆիլմը նկարահանել է «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան` մշակույթի նախարարության պատվերով:
Գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Գևորգյանցն է, օպերատորը՝ Սամվել Բաբասյանը, մոնտաժը և երաժշտական ձևավորումը՝ Արթուր Փարսյանի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ