ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դավութօղլուն ըմբոստանում է

Դավութօղլուն ըմբոստանում է
03.12.2015 | 12:39

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի միջոցառումները թուրքական բիզնեսի նկատմամբ՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչի միջադեպի պատճառով, չեն համապատասխանում միջազգային իրավունքին՝ հաղորդում է Reuters-ը: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքները՝ Թուրքիայի կողմից արմատական ԴԱԻՇ խմբավորումից նավթ գնելու վերաբերյալ, չեն դիմանում խելամիտ բացատրությունների: Դավութօղլուն Մոսկվային կոչ է արել փոխադարձ հիմունքներով նվազեցնել լարվածությունն ու խնդիրը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ:
Ռուսաստանի հայտարարությունը, որ թուրքական ղեկավարությունը ներգրավված է ԴԱԻՇ-ի հետ նավթի անօրինական առևտրում, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համարել է տրամաբանորեն անբացատրելի՝ հայտնել է BBC-ին: Անկարայում ելույթ ունենալով գործարար շրջանների ներկայացուցիչների առջև, Թուրքիայի վարչապետը Մոսկվային կոչ է արել համատեղ նվազեցնել երկու երկրների միջև առաջացած լարվածությունը: Մեկնաբանելով թուրքական որոշ ապրանքների վրա Մոսկվայի սահմանած էմբարգոն, Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները մշակում են պատասխան միջոցառումներ: Նրա խոսքերով՝ Մոսկվայի պատժամիջոցներն առաջին հերթին հարվածում են թուրքական բիզնեսին, որը հակասում է միջազգային իրավունքին:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ