Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ծառուկյանը կհայտնվի 2017-ին

Ծառուկյանը կհայտնվի 2017-ին
15.12.2015 | 00:50

Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել: Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, իսկ երբ հարմար առիթ կստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ: Նույն տեղեկությունների համաձայն, 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ