Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ՈՒսումնակրթական հաստատությունների աշխատանքները կմեկնարկեն հունվարի 18-ից

ՈՒսումնակրթական հաստատությունների աշխատանքները կմեկնարկեն հունվարի 18-ից
07.01.2016 | 23:30

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ