ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը չի բացառում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները Լիբիայում

ԱՄՆ-ը չի բացառում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները Լիբիայում
08.01.2016 | 14:44

ԱՄՆ-ը չի բացառում ռազմական գործողությունները Լիբիայում ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության դեմ՝ հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ես սեղանից չեմ հեռացնի Լիբիայում ԴԱԻՇ-ի դեմ հավելյալ ռազմական գործողությունների տարբերակը»,- ասել է նա։ Էռնեստը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիոն գործընկերներ ունի, այդ թվում՝ երկրներ, որոնք Լիբիայում ունեն ռեսուրսներ և իրավիճակի տեղեկություններ։ Վաշինգտոնը մտադիր է հենվել այդ գործընկերների վրա։ ։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ