«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իտալիայում վաճառքի է հանվել Միքելանջելոյի տունը

Իտալիայում վաճառքի է հանվել Միքելանջելոյի տունը
27.01.2016 | 16:06

Սիենայի մերձակայքում վաճառքի է հանվել Վերածննդի մեծագույն հանճարներից մեկի` քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտիի սեփական տունը, որ նա գնել է 1549-ին: Մինչև 1867-ը տունը պատկանել է Բուոնարոտիների տոհմին: Խաղողի որթատունկերով շրջապատված տունը, որից աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Տոսկանայի լեռները, կարելի է գնել 7,5 մլն եվրոյով: 11-րդ դարում կառուցված տունը իր գոյության ընթացքում ունեցել է 3 սեփականատեր, որից մեկը Միքելանջելոն էր։

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ