ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու համար Ալփարսլան Չելիքի որսը

Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու համար Ալփարսլան Չելիքի որսը
29.01.2016 | 13:20

Ռուսական ավիատիեզերական ուժերն ու սիրիական բանակը կազմակերպել են ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանելու համար Ալփարսլան Չելիքի որսը՝ գրում է բրիտանական The Independent-ը։ Չելիքին բռնելը եղել է Լաթաքիայում սիրիական բանակի գրոհի հիմնական նպատակներից մեկը։ Գրավվել են կարևոր բնակավայրեր, այդ թվում՝ Ար-Ռաբիան, որտեղ կարող էր թաքնվել զինյալը: Հունվարի 28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու: Ռուսաստանցի օդաչուներից Օլեգ Պեշկովին սպանած Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ