Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրանում ընտրություններ են

Իրանում ընտրություններ են
26.02.2016 | 13:51

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին Իրանում անցկացվելու են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրություններ։ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.
«Հարցումների համաձայն՝ ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցի ընտրողների առնվազն 70 տոկոսը։ Իրանում քվեարկելու իրավունք ունի մոտ 55 միլիոն մարդ»։ Ռահմանի Ֆազլին քաղաքացիներին կոչ է արել քվեարկել վաղ ժամերին, որ խուսափեն ընտրատարածքներում հերթերի գոյացումից։ Իրանում բացվելու է 53000 ընտրատեղամաս։ Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այն ընտրական օկրուգներում, որտեղ դաշինքներին կամ առանձին թեկնածուներին չհաջողվի հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցի միայն երկու թեկնածու կամ երկու դաշինք, որոնք կհավաքեն ամենաշատ քվեները։ Ֆազլին խոստացել է երկրորդ փուլի անցկացման ժամկետի մասին հայտնել ավելի ուշ։ Իրանի խորհրդարանն ունի 290 պատգամավոր, նրանք ընտրվում են 4 տարով։ Փետրվարի 18-ին նախընտրական արշավի սկզբից Մեջլիսի պատգամավորության թեկնածուների թիվը 6229-ից կրճատվել է մինչև 5550-ի: Փորձագետների խորհրդում 8 տարի ժամկետով ուղիղ քվեարկությամբ 161 հավակնորդից կընտրվեն 88 աստվածաբան և շարիաթի գիտակ: Ամբողջ երկրում անվտանգությունը կապահովի 250 հազար ոստիկան:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ