ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ համագործակցության փաստը

Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ համագործակցության փաստը
26.02.2016 | 15:53

Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը և կոչ է անում Բաքվին ըմբռնումով վերաբերվել՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք արդեն դիվանագիտական ճանապարհներով տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով, զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնի փաստ է, մենք վարում ենք այդ համագործակցությունը՝ չթաքցնելով՝ թափանցիկ, բաց: Մենք հույս ունենք, որ այդ փաստն ըմբռնումով կընդունվի Ադրբեջանում»,- ընդգծել է Զախարովան: Մոսկվան զենքի մատակարարման ժամանակ հաշվի է առնում տարածաշրջանում բոլոր վտանգները: «Զենքի բոլոր մատակարարումները մեր կողմից ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- նշել է նա:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ