ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսական օդուժը մեկ օրում 158 հարված է հասցրել Պալմիրայի շրջանում

Ռուսական օդուժը մեկ օրում 158 հարված է հասցրել Պալմիրայի շրջանում
27.03.2016 | 12:22

ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում 40 թռիչք են իրականացրել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում՝ հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը: Հարվածներ են հասցվել ահաբեկիչների 158 կառույցներին, որոնց արդյունքում ավելի քան 100 գրոհային, 4 տանկ, 3 հրետանի, 4 զինապահեստ է ոչնչացվել: Չնայած Պալմիրայի արևելքում և արևմուտքում շարունակվող մարտերին` ԻՊ-ի գրոհայինները նահանջել են քաղաքի հյուսիսային ծայրամասեր:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ