-
06.11.2020|
21:08
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին:
-
06.11.2020|
16:09
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
-
06.11.2020|
16:06
Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
-
06.11.2020|
16:01
Մենք դիրքապահ տղաների, հայրենիքը պաշտպանողների կարիք ունենք, Ֆեյսբուքում մեկնաբանություններ գրողների ու խրախուսողների կարիք չունենք՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
06.11.2020|
16:00
«ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին 10 տարում։ «Բոլորի գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
-
06.11.2020|
15:58
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
06.11.2020|
15:54
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:
-
06.11.2020|
15:52
Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն հարցազրույցում:
-
06.11.2020|
15:51
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին հարցազրույցում:
-
06.11.2020|
15:49
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը: