-
11.10.2020|
14:31
Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
11.10.2020|
14:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
-
11.10.2020|
14:30
Եթե առաջիկա մեկ-երկու օրում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը՝ ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
11.10.2020|
14:28
Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
11.10.2020|
14:27
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զզվելի ագրեսիա է որակել Ադրբեջանի կողմից Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Մարտունի քաղաքների հրթիռակոծումը։
-
11.10.2020|
14:26
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում բանակցությունների արդյունքների նկատմամբ, հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
11.10.2020|
14:25
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։
-
11.10.2020|
14:24
Պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 20 քաղաքացիական անձ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ, ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցում:
-
11.10.2020|
14:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի, Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը մարդասիրական հրադադար հաստատելու մասին և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:
-
11.10.2020|
14:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։