-
06.10.2020|
22:07
«Wargonzo» նախագիծը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 ծայրահեղական իսլամիստ է տեղափոխվելու Ադրբեջան, հայտնում է Infoteka24-ը:
-
06.10.2020|
22:06
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելին կրկին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով խաղաղ բնակչության շահերից, և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան՝ ասվում է ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրության մեջ:
-
06.10.2020|
22:05
Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են իրեն ուղղված դիմումների մասին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը նպաստելու վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
06.10.2020|
22:01
Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, РИА Новости-ին ասել է Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:
-
06.10.2020|
22:00
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, նշված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
-
06.10.2020|
21:57
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են «հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով»:
-
06.10.2020|
21:54
Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և շրջակա տարածքներում։
-
06.10.2020|
21:52
Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են վարձկան զինյալներ՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։
-
06.10.2020|
21:48
Ադրբեջանի ՊՆ նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում։ Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։
-
06.10.2020|
21:46
Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: