-
03.10.2020|
13:23
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ այց կկատարի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի նաև «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար՝ հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 3- 5-ը Պետդեպարտամենտի աշխատակիցը կայցելի Անկարա և Ստամբուլ:
-
03.10.2020|
13:22
ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:
-
03.10.2020|
13:20
Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է՝ Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
-
03.10.2020|
13:19
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, որ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, գրում է Reuters-ը։
-
03.10.2020|
13:18
«Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ, զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»», - գրել է Հովհաննիսյանը։
-
03.10.2020|
13:16
ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրել է լռության ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում զոհված զինծառայողների մարմինների տարհանման համար:
-
03.10.2020|
13:13
Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին՝ France 24-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
03.10.2020|
13:10
Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը՝ հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
03.10.2020|
13:04
Կանադան հետաքննում է հաղորդումները, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
-
03.10.2020|
13:01
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Գազիանթեփով Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին տվյալները սխալ կլինեն։