-
29.09.2020|
21:06
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ՝ հաղորդել է
գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
-
29.09.2020|
21:01
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկացրել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
-
29.09.2020|
21:00
Ադրբեջանը՝ Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
29.09.2020|
20:56
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը», հայտնում է ԱԳՆ-ն:
-
29.09.2020|
13:39
Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով 4 զոհ կա։
-
29.09.2020|
13:36
Տպավորություն ունեմ, որ Ալիևին այլևս չի հետաքրքրում իր ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի անհամար կորուստը։ Ինքը գնում է վա բանկ, որովհետև եթե որևէ լուրջ ձեռքբերում չունեցավ, դա կլինի ոչ միայն ալիևների 30- ամյա կառավարման, այլև գերդաստանի վերջը։
-
29.09.2020|
13:35
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։
-
29.09.2020|
13:34
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ։
-
29.09.2020|
13:29
Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
29.09.2020|
13:19
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում», - ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: