-
03.07.2018|
12:33
Հայաստանի ղեկավարության կտրուկ փոփոխությունը հանգեցրեց տարածաշրջանում լարվածության աննախընթաց ծավալման և եթե ոչ պատերազմի, ապա առնվազն այնպիսի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ ավելացման, որպիսիք եղան 2016 թ. ապրիլյան 3-4 օրերին:
-
02.07.2018|
13:11
Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ` տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
-
30.06.2018|
16:33
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
-
29.06.2018|
11:42
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
29.06.2018|
03:23
Հաշվի առնելով, որ վահաբականների և օտարերկրացի վարձկանների փրկության գործում գլխավոր դերը խաղում է ԱՄՆ-ը, որ ամերիկյան ինքնաթիռները չեն ստուգվում Ադրբեջանում, վերջապես, որ ԱՄՆ-ը երկու նավահանգիստ է ստացել Ղազախստանում, ահաբեկչության տարածման ապագա հավանական ալիքների աշխարհագրության խճանկարն ավելի քան պարզ է՝ և՛ Այսրկովկասն է, և՛ Ռուսաստանը:
-
27.06.2018|
13:06
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում:
-
25.06.2018|
18:23
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նա յուրացրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ՌԴ-ից որպես նվիրատվություն ուղարկված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:
-
23.06.2018|
20:52
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
23.06.2018|
10:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են, ճիշտ է` բավականին ուշացումով, հայտարարություն հունիսի 12-14-ին Հայաստան այցի մասին: Նախօրեին նրանք հաղորդել էին, որ իրենց այցը համարում են ճանաչողական, որ հասկանան հայկական նոր իշխանությունների դիրքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում:
-
22.06.2018|
22:27
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ երկու պատգամավորներ հրաժարականի դիմում են ներկայացրել: