-
21.06.2018|
21:04
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է, թե 2011-ից առ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:
-
19.06.2018|
18:55
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է կառավարության որոշումը` Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
-
18.06.2018|
22:49
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-17-ին Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ և Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարևոր էին և բովանդակալից:
-
16.06.2018|
22:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
-
16.06.2018|
11:22
Կատարվեց ինչ կանխատեսված էր` Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկտեղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջնորդը դարձավ առաջնության տանտերը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
15.06.2018|
01:14
Ապրիլյան հեղափոխության անելիքները դեռ առջևում են: Որպես կանոն, ցանկացած հեղափոխական ալիքի վրա փորձում են բարձրանալ ինչպես ազնիվ նվիրյալներ, այնպես էլ անազնիվներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հեղափոխության վեհ գաղափարների հետ:
-
15.06.2018|
01:03
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ 2020-ին նախագահ չառաջադրվելու հայտարարությունը, որ երկրում առկա լարվածությունը մեղմացնելու նպատակ էր հետապնդում, իրականում մի քանի հանգամանքով էր պայմանավորված, չնայած այսօր ոմանք շտապում են օր առաջ հասնել նրա հրաժարականին:
-
15.06.2018|
00:32
Նոր կառավարությունը արտաքին քաղաքականությունում, մասնավորապես ղարաբաղյան խնդրի լուծման հարցում, կարևորելով ԼՂՀ-ն որպես կողմ բանակցություններում հանդես գալու հարցը, նշում է, որ հարցի լուծման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Ի՞նչ նոր մոտեցումների մասին է խոսքը` հարցրինք արտաքին գործերի նախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ։
-
15.06.2018|
00:31
Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպերի, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ու նոր նշանակումների, նախագահ Բակո Սահակյանի՝ այլևս նախագահի թեկնածու չառաջադրվելու հայտարարության և, առհասարակ, քաղաքական դաշտում նկատվող փոփոխությունների մասին է մեր զրույցը քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-
14.06.2018|
19:03
Արդեն մեկ շաբաթ է Արցախից պարբերաբար ահազանգեր են հնչում՝ սահմանին Ադրբեջանը զինուժ է կենտրոնացնում, Ադրբեջանը նախապատրաստվում է հերթական ռազմական գործողության: Բայց ո՞վ դրա ժամանակն ունի. Հայաստանում բոլորի գլուխը խառն է պաշտոնների նշանակմամբ ու հրաժարականներով: