-
12.06.2018|
10:00
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020-ին որպես հանրապետության նախագահի թեկնածու չի մասնակցելու ընտրություններին։
-
11.06.2018|
16:06
Երևանը Բաքվի «հերթական սադրանք» է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից Պաշտպանության բանակի զինծառայողի սպանությունը` իր պարզաբանման մեջ ասում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
11.06.2018|
16:04
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Բացելով նիստը` Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
-
11.06.2018|
12:22
Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
-
10.06.2018|
23:37
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:
-
10.06.2018|
21:11
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել ՀՅԴ, Արցախի ժողովրդավարական և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների և մի խումբ ներկայացուցիչների հետ։
-
10.06.2018|
02:16
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գևորգ Խաչատրյանը տեղափոխվել է Երևան` ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
-
08.06.2018|
18:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած առաջին պաշտոնական այցից և հնչեցրած հայտարարությունից հետո հայկական երկրորդ հանրապետությունում սկսվեց հետաքրքիր շրջադարձ կատարվել:
-
08.06.2018|
00:31
Արցախի արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությունն անակնկալ էր ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ հայության համար: Հայկական երկրորդ հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկից հրաժարական տվեց մի պաշտոնյա, որն իր պաշտոնավարման տարիներին ջանացել էր անել հնարավորն ու անհնարինը՝ պատերազմող երկրում տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
-
07.06.2018|
12:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար։