-
16.01.2018|
12:49
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:
-
15.01.2018|
16:52
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
-
15.01.2018|
16:22
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որ տրվել են կողմերին:
-
13.01.2018|
16:09
Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
-
12.01.2018|
13:20
«Արցախն արդեն 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի ու Արցախի հանրապետության դեյուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է՚` ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը»:
-
08.01.2018|
17:31
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
-
08.01.2018|
12:57
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
-
29.12.2017|
18:08
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
-
28.12.2017|
19:29
Ադրբեջանի ԱԳՆ մամլո պատասխանատու Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Բաքուն դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների առաքելությունն ընդարձակելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը»:
-
25.12.2017|
11:24
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ու Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ։